Աջարիայի առողջարանները պատրաստվում են զբոսաշրջային սեզոնին․ կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներն ապաքինվել են
ГрузияԱջարիայում կորոնավիրուսով բոլոր վարակվածները բուժվել են: Տարածաշրջանը սկսում է պատրաստվել զբոսաշրջային սեզոնին: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Աջարիայի ղեկավար Թոռնիկե Ռիժվաձեն:
Ապրիլի 30-ից Աջարիայում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր չեն արձանագրվել: Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում հիվանդությունը հաստատվել է 70 մարդու մոտ: Նրանցից երկուսն էին մինչ այս պահը շարունակում բուժումը Բաթումի հիվանդանոցում, բայց այսօր հայտնի է դարձել, որ նրանք ևս ապաքինվել են և առաջիկայում դուրս կգրվեն:
Այսօրվա դրությամբ Վրաստանում բուժումը շարունակում է 208 հիվանդ, 12 մարդ մահացել է, 508-ն՝ ապաքինվել: Դա փետրվարի 26-ից ի վեր արձանագրված բոլոր դեպքերի մոտ 70 տոկոսն է:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ից երկրում վերացվել է արտակարգ դրությունը: Հունիսի 15-ից Վրաստանում կբացվի զբոսաշրջային սեզոնը, հուլիսի 1-ից երկիրը կընդունի արտասահմանցի զբոսաշրջիկների:
Տեղի իշխանությունները զբոսաշրջային սեզոնի բացումից հետո Աջարիայի սևծովյան առողջարաններում վերահսկողություն կիրականացնեն սոցիալական հեռավորության պահպանման համար: