«Մարդիկ նույնիսկ ռեստորան չեն կարող գնալ, իսկ ես պետք է բասկետբոլ խաղամ»․ Մայք Ջեյմս
СпортՄոսկվայի ԲԿՄԱ-ի ամերիկացի բասկետբոլիստ Մայք Ջեյմսը կիսել է իր կարծիքը Եվրալիգայում մրցաշրջանի հնարավոր շարունակության վերաբերյալ: Եվրալիգայի մրցաշրջանը դադարեցվել է կորոնավիրուսի տարածման պատճառով: Դրա երկարաձգման կամ պաշտոնական ավարտման մասին որոշում կկայացվի մայիսի 25-ին: Եթե մրցաշրջանը շարունակվի, մնացած հանդիպումները կկայանան հուլիսի 4-26-ը նույն քաղաքում և առանց հանդիսականների: «Մարդիկ նույնիսկ ռեստորան չեն կարող գնալ, բայց դուք ուզում եք, որ ես բասկետբոլ խաղամ։ Առանց դիմակի չենք կարող տնից դուրս գալ, բայց ես պետք է բասկետբոլ խաղամ: Գոնե այնպես արեք, որ այս ամենը իմաստ ունենա»,֊ գրել է Մայք Ջեյմսը թվիթերյան իր էջում։