«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրը համաձայնել է տեղափոխվել «Յուվենտուս»․ Fooball Italia
Սպորտ«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրը համաձայնել է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»։ Ֆուտբոլիստը մարզվում է իսպանական ֆուտբոլային ակումբի պահեստային թիմի հետ, հայտնում է Fooball Italia-ն՝ հղում անելով Tuttosport-ին: Ինչպես նշվում է հոդվածում, 23-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխությունը «Բիանկոների» ճամբար կարող է տեղի ունենալ բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին «Բարսելոնա» տեղափոխելու գործարքի շրջանակներում:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ կատալոնական ակումբի միայն 6 խաղացողներ, այդ թվում՝ Արթուրը, անպայման կմնան թիմում հաջորդ մրցաշրջանում: Ընթացիկ մրցաշրջանում, որը դադարեցվել էր կորոնավիրուսի պատճառով, Արթուրը բոլոր մրցաշարերում «Բարսելոնայի» համար անցկացրել է 23 հանդիպում, դարձել 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: