«Զելենսկու տարին` վրեժխնդրության տարի»․ Ուկրաինայում հակակառավարական ցույցեր են. Hromadske (լուսանկարներ)
ԼուսանկարներՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քաղաքականության դեմ բողոքի ցույցի մասնակիցները հավաքվել են Կիևի կենտրոնում գտնվող իր տան պատուհանների տակ։ Զելենսկու քաղաքականության դեմ հանրահավաքը սկսվել է կիրակի օրը՝ Անկախության հրապարակում: Ոստիկանությունը խստացրել է անվտանգության միջոցառումները քաղաքի կենտրոնում: Մարդիկ երգել են Ուկրաինայի հիմնը և ցանկապատի վրա պաստառ կախել` «Զելենսկու տարին` վրեժխնդրության տարի» գրությամբ: Բացի այդ, խաղաղ ցուցարարները հնչեցրել են քաղաքական կարգախոսներ:
Զելենսկու երդմնակալությունը տեղի է ունեցել 2019 թվականի մայիսի 20-ին: Անցյալ չորեքշաբթի տարեկան ամփոփիչ ասուլիսում պետության ղեկավարն ասել էր, որ ժամանակ չի ունենա կատարել իր բոլոր խոստումները նախագահական մեկ ժամկետում: Նա ավելացրել էր, որ կմտածի երկրորդ ժամկետի մասին՝ չնայած նրան, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Զելենսկին ասել էր, որ ինքը պատրաստվում է միայն մեկ նախագահական ժամկետի: Միևնույն ժամանակ, նախագահը նշել էր, որ ինքը գոհ չէ այն ամենից, ինչ նա արել է իր՝ նախագահի աթոռին գտնվելու մեկ տարվա ընթացքում: