«Ինտերը» Էդինսոն Կավանիին առաջարկել է եռամյա պայմանագիր․ Football Italia
Спорт«Ինտերը» բանակցություններ է վարում ֆրանսիական Փարիզի «Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Էդինսոն Կավանիի տրանսֆերի համար, հայտնում է Football Italia-ն՝ հղում անելով L'Equipe-ին: Ըստ աղբյուրի՝ «Ինտերը» Ուրուգվայի ազգային հավաքականի 33-ամյա հարձակվողին առաջարկել է երեք տարվա պայմանագիր: Կավանիի և ՊՍԺ-ի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2020-ի ամռանը, որից հետո նա կկարողանա ցանկացած ակումբ գնալ՝ որպես ազատ խաղացող: Նշվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում են նաև մադրիդյան «Ատլետիկոն», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և «Նյուքասլը», սակայն հարձակվողի համար պայքարում «Ինտերը» համարվում է ֆավորիտ: Կավանին 2013 թվականից հանդես է գալիս ՊՍԺ-ի կազմում: 2019/20 մրցաշրջանում հարձակվողը խփել է 7 գոլ և բոլոր մրցաշարերում անցկացրած 22 խաղում կատարել 3 գոլային փոխանցում: