Victoria’s Secret-ը կորոնավիրուսի պատճառով շուրջ 250 խանութ է փակել․ Forbes
ԱշխարհL Brands մայր գործարանը հայտարարել է, որ ԱՄՆ-ում և Կանադայում գործող Victoria's Secret- ի շուրջ 250 և PINK֊ի 3 խանութներ մեկընդմիշտ կփակվեն, քանի որ աշխարհում խոշոր մանրածախ կազմակերպությունները խիստ դժվարին վիճակում են կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով։ Հիշեցնենք, որ Victoria's Secret- ը ԱՄՆ-ում և Կանադայում միասին ունի 1 091 խանութ։ L Brands- ը հայտնել է նաև, որ խանութների ցանցում վաճառքը 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում նվազել է 37% -ով և կազմել 1,65 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընդ որում՝ ընկերության գրեթե բոլոր խանութները ստիպված են եղել կորոնավիրուսի պատճառով փակվել վերջին շաբաթների ընթացքում: Կորոնավիրուսով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում գործող մանրածախ առևտրով զբաղվող այլ խոշոր ընկերություններ գտնվում են ֆինանսական աղետի եզրին: Նրանք չեն կարողանում հոգալ անգամ վարձավճարի ծախսերը։ Սպառողական ծախսերը, որը կազմում է ԱՄՆ-ի տնտեսության շուրջ 70%-ը, մարտին 7,5% -ով նվազել է։