Դեռ չգիտեն իսկական քաջարանցու քաջ կեցվածքը. քաղաքապետը բողոքող քաղաքացիների կողքին է
PoliticalՔիչ առաջ Կապանի ոստիկանության տարածք եկավ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, ում քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին:
Իր ելույթում համայնքապետն ասաց, որ իր բարոյական պարտքն է համարում լինել քաջարանցու կողքին: Համայնքապետի խոսքով` քաջարանցին կարգապահ, օրինապաշտ, աշխատասեր է և անընդունել է առանց ծանուցագրի, առանց հրավերի որևէ մասկի շոու անել. մարդուն պետք է տանեն, ծեծե՞ն, ի՞նչ ծառայողական քննություն եք անցկացնում, ի՞նչն եք շփոթել, սա ի՞նչ է նշանակում: Մենք բոլորս պարտավոր ենք մի մարդու նման լինել մեր բնակչի կողքին լինել:
Քաղաքապետի խոսքով` մի քանի շաբաթ առաջ խուզարկություններ եղան մեր մերձավորների բնակարաններում, ի՞նչ էին փնտրում` չգիտենք, ոչինչ չգտան, դրանից հետո եղան ձերբակալություններ, բայց պատճառը ո՞րն է` մենք գիտենք: Կգա օրը, բարին էլ հետը, այսօր մենք միասին ենք, ուս ուսի տված, դեռ չգիտեն իսկական քաջարանցու քաջ կեցվածքը:
Մանվել Փարամազյանը հայտարարեց, որ դեմ է բռնությանը, նա հարց բարձրացրեց` մի՞թե կարելի է ջահել տղուն ծեծել, այս է հա՞ հեղափոխության արժեքը:
Քաջարանի համայնքապետը անդրադառնալով 15 հոգանոց խումբ կազմելու առաջարկին՝ ասաց, որ ամեն ինչ հենց այդտեղից էլ պետք էր սկսել: