Վթար՝ Շամպայն գինիների գործարանի մոտ. մեքենան բախվել է արգելապատնեշին
Чрезвычайный случайՄայիսի 24-ին՝ ժամը 18:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում` Շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ «BMW» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աճառյան փողոցում՝ բուսաբանական այգու մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռոման Մ․, ծնված 1986 թ․) բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել և մոտեցրել ավտոքարշակին։