Դիմում գրեք՝ դուրս եկեք․ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների ակցիան
ОбществоԵրևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ -ում կատարվում է կադրային ջարդ։ Չեն խնայում նույնիսկ հղի կնոջը։ Այս մասին հայտարարեց ՀՈԱԿ-ի՝ ակցիա իրականացնող աշխատակիցներից մեկը, որի խոսքով՝ խնդիրը նոր տնօրենի հետ է, որը աշխատակիցներին հայտարարել է, թե դիմում գրեք՝ դուրս եկեք։
«Ասաց՝ պարտավորված չեմ զգում բացատրելու, միայն նշեց, թե ՀՈԱԿ-ի անվտանգությունից ելնելով է արվում»,-նշեց աշխատակիցն ու հավելեց․
Նշեք մի օրինակ, որով չենք կարողացել գոհացնել ՀՈԱԿ-ին հարցին՝ տնօրենը պատասխանել է՝ չկա այդպիսի բան, խնդիրը ո´չ անձնական է, ո´չ էլ մասնագիտական։
«Վատ մթնոլորտը սկսվեց ապրիլի 28-ից, երբ նախկին տնօրենին հեռացրեցին, նոր տնօրենի գալուց հետո սկսվեց քաոսը, որը մինչ այսօր շարունակվում է»,-նշեց ՀՈԱԿ-ի մեկ այլ աշխատակից և ասաց, որ նոր անձնակազմը իրենց անգամ չի բարևում, մեկ ամիս է՝ ինչ միասին աշխատում են, սակայն նոր տնօրենը չի ծանոթացել ոչ մի աշխատակցի հետ։