«Տեղյակ չենք եղել, որ պատրաստվել են ծանուցումներ»․ ՀՈԱԿ-ի աշխատակիցները դժգոհ են
Հասարակություն«Ես, հանդիսանալով Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կադրերի բաժնի պետ, անգամ տեղյակ չեմ եղել, որ պատրաստվել են ծանուցումներ, որոնք հանձնվելու էին աշխատակիցներին, ես անընդունելի եմ համարում այդպիսի վերաբերմունքը»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցը։
Նրա խոսքով՝ նախկին բոլոր աշխատակիցները աշխատանքի են ընդունվել ռեզյումեներով, առանց ծանոթի։
«Նրանք այն աշխատակիցներն են, որոնք, անգամ կորոնավիրուսի պայմաններում, աշխատանքից չեն զլացել և ժամանել են իրենց սեփական միջոցներով»,-նշեց նա։
Լրագրողների հարցին՝ ինչի հետ են պայմանավորում կադրային ջարդը, ՀՈԱԿ-ի կադրերի բաժնի պետը վստահեցրեց՝ անձնական որևէ խնդիր չկա և նշեց, որ իրենք արդեն դիմումներ են գրել՝ սխալ համարելով նման վերաբերմունք իրենց անձերի նկատմամբ։