«Կարծում եմ՝ քաղաքապետը պետք է իր կնոջը որոշակի չափերի մեջ պահի»․ Թեհմինա Վարդանյանը ՀՈԱԿ-ի նոր տնօրենի որոշման մեջ միտում է տեսնում
ВидеоԿարծում եմ՝ քաղաքապետը պետք է իր կնոջը որոշակի չափերի մեջ պահի, որովհետև քաղաքային տնտեսությունը կամ կանաչապատման հիմնարկը, կոմունալ տնտեսությունը և այլն, մասնագիտական են, և որևէ մեկը իրավասու չէ քաղաքապետից բացի հրահանգներ տալ՝ նրանց աշխատանքների հետ կապված։ Այս մասին այսօր հայտարարեց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ակցիային միացած, Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։
«Վերջին երկու տարվա ընթացքում մենք անընդհատ լսում ենք քաղաքապետի կնոջ մասին, մեկ տարի հերքեց քաղաքապետը, թե նման բան չկա, իմ կինը չի գալիս, չի մասնակցում, հետո սկսեց կցկտուր ասել՝ դե իմ կինը օգնում է, իմ կինը մի քանի միլիարդի ներդրումներ է բերում, որը, դեռևս կբացահայտվի, էնպես չէ, որ իրենց ձեռքբերումն է դա։ Թող ամեն մարդ մնա իր տեղում, ինչ վերաբերում է ՀՈԱԿ-ի՝ աշխատանքից ազատված աշխատակիցներին՝ այստեղ ես հստակ միտում եմ տեսնում։ Գրավոր դիմումով պահանջելու եմ քաղաքապետից տրամադրել հստակ հիմքերը, որովհետև բազմաթիվ մարդիկ մնացել են գործազուրկ»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։