Կոչ ենք անում զերծ մնալ անհարկի հայտարարություններից. Քաջարանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել
ԻրավունքՔաջարանի համայնքապետարանը Քննչական կոմիտեի պարզաբանման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Երեկ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որում անհարկի շահարկվում էր Քաջարանի համայնքապետարանի և համայնքապետ Մանվել Փարամազյանի անունը։
Կոչ ենք անում զերծ մնալ անհարկի հայտարարություններից՝ կապված Քաջարանի համայնքապետարանի և համայնքապետի անվան հետ և խստորեն պահպանել անմեղության կանխավարկածը՝ որպես բացարձակ իրավունք։
Վերահաստատելով երեկվա մեր հայտարարության մեջ արտահայտած դիրքորոշումները՝ հորդորում ենք տարատեսակ ԶԼՄ-ներին և անձանց զերծ մնալ քրեական գործերի վերաբերյալ սիրողական մակարդակի վերլուծություններ անելուց»։