Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ընդամենը 1 նոր դեպք. Ռիա Նովոստի
ГрузияՎերջին մեկ օրում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի միայն մեկ նոր դեպք։ Վարակվածների թիվը հասել է 731 մարդու։ Եվս 4-ը ապաքինվել է։ Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 526, հայտնել է երկրում կորոնավիրուսի հիվանդացության մոնիթորինգի կայքը:
Ըստ վիճակագրության՝ 3 076 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, 300-ը՝ հսկողության տակ, 3 դեպք ներմուծվել է արտասահմանից։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Վրաստանում ավարտվեց արտակարգ իրավիճակների և պարետային ժամի ռեժիմը։