31-ամյա մահացած ծննդկանը 5 օր շարունակ այդպես էլ չի տեսել երեխային
ОбществоՄայիսի 24-ին կորոնավիրուսային վարակ ունեցող 31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից հետո թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա է առաջացել, ինչի հետևանքով հանկարծամահ է եղել: Այս մասին հայտնել է առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է կնոջ բնակության վայրի՝ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի հետ:
«Ինքը թոքերի խնդիր է ունեցել, ես չեմ կարծում, որ կորոնավիրուսից է մահացել: Ընտանքին ճանաչում եմ, գիտեմ՝ խնդիրը նոր չէ»,- ասում է համայնքապետն ու ավելացնում, որ կնոջը ջերմության պատճառով մեկուսացրել են մինչ ծննդաբերությունը:
Համայնքապետից տեղեկանում ենք, որ կինը Ինֆեկցիոնում է եղել սկզբում, սակայն երեխան ծնվել է այլ հիվանդանոցում:
«Ինքը, ինչքան գիտեմ, երեխային ունեցել է կեսարյան հատման միջոցով, քանի որ ջերմություն է ունեցել, երեխային առանձնացրել են ու 5-րդ օրը մահացել է, այդպես էլ չի տեսել երեխային...»,- համայնքապետը նաև նշում է, որ կինը մինչ այս, մեկ երեխա է կորցրել, բայց որդի ունի, նորածինն էլ աղջիկ է:
Հետաքրքրվեցինք նաև ընտանիքից, ասաց, որ բազմաշունչ ընտանիք են, ամուսինը արտագնա աշխատանքների է գնացել գրեթե միշտ, այս տարի չի կարողացել, տանն է: Հարցին՝ նրանք ևս մեկուսացված են եղել, համայնքապետը պատասխանեց՝ ընտանիքի անդամներից տեղյակ չեմ, բայց որքան գիտեմ, նրանք տանն են ու մեկուսացված չեն էլ եղել:
Անդրեասյանից տեղեկացանք, որ գյուղում մի ընտանիքում են վարակվածություն կասկածել, թեստավորել, ու թեստը բացասական է եղել: Երեք օր առաջ ընտանիքի անդամներն ու երեխաները տուն են վերադարձել: