Իրանում 2,5 ամսվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան ամենացածր ցուցանիշը․ IRINN
ԻրանԻրանում 2,5 ամսվա ընթացքում առաջին անգամ գրանցվել է կորոնավիրուսից մահվան ամենացածր ցուցանիշը` մահացել է 34 մարդ, հայտնել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական խոսնակ Քիանուշ Ջահանպուրը: Գրանցվել կորոնավիրուսով վարակվելու 2 023 նոր դեպք։ Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 137 724-ի: Վերականգնվել է 107 713 մարդ: «Ցավոք, վերջին օրվա ընթացքում մահացել է 34 COVID-19ով հիվանդ։ Դա վերջին շաբաթների ամենացածր ցուցանիշն է: Զոհերի թիվը դարձել է 7 451», - IRINN-ի եթերում ասել է Ջահանպուրը: