Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Ջահերով երթի մասնակիցները խորհրդանշական դադար տվեցին ԱԺ շենքի մոտ ՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Տավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Երևանում ընթանում է ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ, լուսանկարներ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ) Գազի գինը կարող է բարձրանալ. Փաշինյանի միակողմանի զիջումների հետևանքը Գրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը 

Նոր Հայաստանում մարդու իրավունքների խախտումները. ինչո՞ւ են լռում հայտնի իրավապաշտպան կառույցները

Վերլուծական

Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում ծայր առած մարդու իրավունքների համատարած խախտումը, ոչ համաչափ ուժի կիրառումը, կարծես թե, սովորական պրակտիկայի է վերածվել: Սիրո և համերաշխության թավիշով պատված իշխանությունները միայն հեղափոխությունից հետո առաջին մի քանի ամիսների ընթացքում կարողացան պահել իրենց իսկ կողմից սահմանած արժեքները, այնուհետև ականատես եղանք նրան, ինչին որ ականատես եղանք:  Ընդամենը մի քանի տարի առաջ, եթե ակտիվիստներին օրը ցերեկով մասկի շոու կազմակերպելով, ասֆալտին պառկացնելով բերման ենթարկեին, համապատասխան իրավապաշտպանների արձագանքը չէր ուշանա: Նրանք ընդհուպ գրություններ կուղարկեին ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին՝ պահանջելով, որպեսզի իրենց կառավարությունները արձագանքեն Հայաստանում տիրող իրավական բեսպրեդելին: Հեղափոխությունից հետո այդ նույն իրավապաշտպանները, մեղմ ասած, պապանձվել են: 

Օրը ցերեկով անհայտ անձինք հարձակվում են խմբագրության շենքի վրա: Օրը ցերեկով ասֆալտին են փռում 6 ակտիվիստի՝ զենք-զինամթերք պահելու կասկածանքով: Օրը ցերեկով մտնում են փաստաբանի տուն՝ սպառնալով նրա ընտանիքի անդամներին: Օրը ցերեկով փողոցում կանգնած անձանց, ովքեր հայտնի են իրենց ընդդիմադիր հայացնքերով, դիմակ և ձեռնոց չկրող ոստիկանները բերման են ենթարկում կարանտինի կանոնները խախտելու համար: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 17 օր շարունակ հացադուլ անող Մհեր Եղիազարյանը մահացավ, իրավապաշտպանները լռեցին: Բանակում ինքնասպանության և ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում մահերի թվի կտրուկ աճ է գրանցվել, իրավապաշտպանները լռում են: Սոցիալական ցանցերում ատելության խոսքի կտրուկ աճ է գրանցվել, իրավապաշտպանները և հատկապես կանանց իրավունքների պաշտպանության համար միլիոնների հասնող գրանտներ ստացող ՀԿ-ները լռում են: Բերման են ենթարկվում հայտնի կոնվենցիաների վավերացման դեմ պայքարող ակտիվիստներին, մասնավորապես՝ ԿԱՄՔ նախաձեռնության անդամներին: Օրը ցերեկով կրակում են դատավորների աշխատասենյակների ուղղությամբ, համապատասխան արձագանքն այդպես էլ չի հետևում: Ամենաթարմ դեպքը գրանցվեց երեկ, Քաջարանում, երբ ոստիկանություն բերման ենթարկված անձանց հասցրել էին մարմնական վնասվածքներ, այնուհետև հայտարարել էին, որ շփոթվել են և նրանցից մեկին ազատ էին արձակել: Այս դեպքը պատճառ էր հանդիսացել, որպեսզի Քաջարանի բնակիչները մի քանի ժամ շրջապատած պահեին ոստիկանության շենքը, հարցը լուծվեց միայն մարզպետի, համայնքապետի միջամտությունից հետո: Նշանակվել է ծառայողական քննություն, սակայն դրանից կտտանքների ենթարկված անձը, թերևս, իրեն սփոփված չզգա: Իսկ հատնի իրավապաշտպան կազմակերպությունները ի՞նչ են անում, ճիշտ է՝ լռում են: 

Դիցուք՝ Հյումըն Ռայթս Հաուսը անչափ ակտիվ դիտարկում էր թավշյա հեղափոխության ողջ ընթացքը՝ հետագա իր զեկույցում ներառելով մարդու իրավունքների անգամ ամենաչնչին խախտումները: Օրինակ, այդ զեկույցում նշվում է, որ հեղափոխության օրերին խոչընդոտվել են նաև ոստիկանության բաժանմունք բերված քաղաքացիների պաշտպանությունը կամավոր հիմունքներով ստանձնած փաստաբանների գործունեությունը։ Օրինակ, 2018 թվականի ապրիլի 17-ին փաստաբան Հայկուհի Հարությունյանին ոստիկանության Նոր-Նորքի բաժնում մոտ 40 րոպե թույլ չեն տվել ներս մտնել ոստիկանության բաժին: Միայն Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբի միջամտությունից հետո է փաստաբանը կարողացել մուտք գործել շենք։ Նույն ոստիկանության բաժնում մեկ այլ փաստաբան՝ Արաքս Մելքոնյանին և նրա պաշտպանյալ Դավիթ Պետրոսյանին արգելել են դուրս գալ ոստիկանության բաժնից: 

Համաձայն զեկույցի ուսանող-ակտիվիստները հեղափոխության օրերին եղել են ոստիկանների թիրախում. նրանք ենթարկվել են տարատեսակ ճնշումների, խոչընդոտվել է հավաքներին մասնակցելու նրանց իրավունքը։ Այսպես, ապրիլի 17-ին՝ այսպես կոչված՝ «փողոցները փակելու ակցիաների» ժամանակ, ոստիկանները թիրախավորել են ուսանող-ակտիվիստներ Վահան Կոստանյանին ու Դավիթ Պետրոսյանին՝ որպես ակցիաների համակարգողների։ 

Նույն Հյուման Ռայթս Հաուս Երևան իրավապաշտպան ցանցը 2016 թվականին ահազանգում էր, որ ցանցի անդամ Ժուռնալիստների «Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին հուլիսի 27-ի լույս գիշերը ժամը 3-ի սահմաններում առանց հիմքի բերման են ենթարկել Երևան քաղաքի ոստիկանական վարչության պարեկապահակային ծառայության հատուկ գումարտակի աշխատակիցները (կարմիր բերետները)։ Մյուս իրավապաշտպան ՀԿ-ները միացել էին այս «ցասցմանը» և նույնիսկ պահանջել Աժ արտահերթ նիստ անցկացնել: 

Ինչպես երևում է, Հայաստանում նախորդ տարիներին արևմտյան գրանտներով ակտիվ աշխատող ՀԿ-ները արձագանքում են մարդու իրավունքների խախտման դեպքերին, եթե դրանց կենտրոնում յուրային է: Իսկ քանի որ հեղափոխությունից հետո յուրայինները արդեն չեն թիրախավորվում, նրանք իշխանության մաս են, կամ իշխանության կամարտահայտողը, ապա նրանց պաշտպանելու կարիք էլ առանձնապես չկա, իսկ գործող իշխանությանը ընդդիմադիր ակտիվիստները՝ «եղունգ ունեն, թող գլուխները քորեն»… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք)Ջահերով երթի մասնակիցները խորհրդանշական դադար տվեցին ԱԺ շենքի մոտՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)Տավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ)Երևանում ընթանում է ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ, լուսանկարներ)Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Գազի գինը կարող է բարձրանալ. Փաշինյանի միակողմանի զիջումների հետևանքըԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Բերման են ենթարկվել պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամըՄԻՊ–ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին«Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղԻնչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըՈւկրաինայից հետո Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասը․ ՌԴ ԱԳՆ«Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանները Բագրատաշեն-Այրում ճանապարհին բիրտ ուժ կիրառելով՝ ցուցարարների են բերման ենթարկում (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին․ ոստիկանները փորձում են հեռացնել մեքենաներն ու քաղաքացիներին (տեսանյութ) Սերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթինՓաշինյանի 6-ամյա կառավարման 40 ձախողումներըԱյրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ)Այն, ինչ անում է, վայել չէ որևէ պետության ղեկավարի․ Վազգեն Մանուկյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)Դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդՈչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ Սերժ Սարգսյան Մեծ թվով ոստիկանական կուտակումներ Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փաշինյանի հանձնումների շղթան սրանով չի սկսվել ու սրանով չի ավարտվելու․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)Ես իրատեսական եմ համարում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Սյունիքում ջահերով երթ կլինի բոլոր քաղաքներումՈստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին Մեր պաշտպանության հիմքերն այդ տեղամասերում քանդվում են. Տիրան Խաչատրյանը՝ գյուղերի հանձնման մասին (տեսանյութ) «Թույլ չեմ տա հետս այդպես խոսել»․ Բագրատ Սրբազանը դիմեց ոստիկաններին (տեսանյութ) Հուսով, հավատով, Վեհափառ Հոր օրհնությամբ․ Լիլիթ Գալստյան Այրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Կարմիրբերետավորները Բագրատաշենում փորձում են բացել բնակիչների փակած ճանապարհը (տեսանյութ) Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են ԼՂ «Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Տավուշում սահմանազատման գործընթացըՀայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը Ալիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջելՍերժ Սարգսյանի քրեական գործով մեղադրող դատախազ Արմեն Մուրադյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազ (տեսանյութ)ՄԻՊ–ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզՔաղաքացիները փակում են Բագրատաշենի ճանապարհը․ ուղիղՁՊՎ-ում ինքնասպանություն գործածը ՊՆ փոխգնդապետն է, ով օրեր առաջ դաժան ծեծի էր ենթարկել իր զոքանչին (տեսանյութ)Ադրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ ԱլիևՀայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել․ Ալիև Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել է տղամարդու կախված մարմինԱլիևը մինչև նոյեմբեր լիովին իրատեսական է համարում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումըԵս խոնարհվում եմ Բագրատ Սրբազանի առջեւ. Սամվել Գրիգորյան
Ամենադիտված