Քաջարանի ծեծկռտուքի գործով ձերբակալված երրորդ անձն ազատ արձակվեց
ПравоԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Քաջարանի ծեծկռտուքի գործով ձերբակալված երրորդ անձի ձերբակալությունը նույնպես եւ նա ազատ է արձակվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ երեկ դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի: Արդեն ուշ երեկոյան պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ Քննչական կոմիտեն՝ հայտնելով, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող չգործող ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։