ՌԴ նախագահի խորհրդական Դմիտրի Պեսկովն ապաքինվել է կորոնավիրուսից
RussiaՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ նա բուժում էր ստանում կորոնավիրուսի դեմ: Ինչպես հայտնի է, մայիսի 12-ից Պեսկովը գտնվում էր բժշկական հաստատությունում: Պեսկովը հաստատել է իր՝ կորոնավիրուսից ապաքինվելու մասին լուրերը և հավելել, որ դեռևս որոշ ժամանակ կաշխատի տնից։ Ավելի ուշ Պեսկովը նշել է, որ հիվանդության առաջին ախտանիշներն ունեցել է այն ժամանակ, երբ ինքնամեկուսացման մեջ էր այն բանից հետո, երբ գործընկերներից մեկը հիվանդացավ: Երկու-երեք օր տանն անցկացնելուց հետո Պեսկովի մոտ հաստատվեց երկկողմ թոքաբորբ։ Իր կնոջ ՝ Տատյանա Նավկայի հետ միասին, որը նույնպես հիվանդացել էր կորոնավիրուսով, նա հոսպիտալացվել էր: Նավկան դուրս է գրվել հիվանդանոցից անցյալ շաբաթ: