Ուհանում բացահայտվել է COVID-19-ի 189 նոր ասիմպտոմատիկ դեպք․ Ռիա Նովոստի
ԱշխարհՉինաստանի Ուհան քաղաքի առողջապահական կոմիտեի հրապարակված տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչության զանգվածային զննումից հետո հայտնաբերվել է COVID-19-ի 189 ասիմպտոմատիկ կրող:
Չինաստանի Հուբեյ նահանգում գտնվող Ուհանում, որը դարձավ կորոնավիրուսի կիզակետը, նոր վարակակիրների հայտնաբերումից հետո հրահանգվել է քաղաքում 10 օրվա ընթացքում անցկացնել ամբողջ բնակչության COVID-19-ի թեստավորում:
Ըստ «Սինհուա» լրատվական գործակալության՝ քաղաքում արդեն իսկ անցկացվել է 3 միլիոն թեստ:
Ուհանում ամբողջ համաճարակի ընթացքում հայտնաբերվել է վարակման 50 340 դեպք, մահացել է 3 869 մարդ: