Ռուսաստանի Չուկոտկայի շրջանում ուղղաթիռի կոշտ վայրէջքի հետևաքով ողջ անձնակազմը զոհվել է․ Ռիա Նովոստի
РоссияԱյսօր՝ մայիսի 26-ին, Ռուսաստանի Չուկոտկայի շրջանում Mi-8 ուղղաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով չորս մարդ է զոհվել, Ռիա Նովոստիին հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների նախարարությայն տեղեկատվության բաժինը:
«Ուղղաթիռը ստուգողական թռիչք գործեց ու ցած ընկավ 15 մետր բարձրությունից: Ներսում չորս մարդ կար, բոլորը զոհվել են», ֊ ասաց Չուկոտկայի կառավարության ներկայացուցիչը: Ավելի ուշ դեպքի վայրում հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական վարկածի՝ ուղղաթիռի կոշտ վայրէջքի պատճառը կարող էր տեխնիկական անսարքությունը լինել։ Mi-8֊ի սև արկղերն արդեն գտնվել են։ Դրանք բավարար վիճակում են։