Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է
ԻրավունքՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է: Բացելով նիստը՝ դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբանների կողմից միջնորդություն է ներկայացվել նիստի հետաձգման մասին: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել, իսկ նրա ամուսինը՝ Կարեն Մեժլումյանը, ինքնամեկուսացման մեջ է:
Նախորդ դատական նիստը նույնպես տեղի չէր ունեցել: Ըստ դատավոր Աննա Դանիբեկյանի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղեկանք էր ստացվել առ այն, որ Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցում է եւ չի կարող մասնակցել նիստին:
Հաջորդ նիստը նշանակված է հունիսի 2-ին՝ ժամը 13-ին: