Գուրգեն Մարգարյանի սպանության գործով վճիռը՝ 7 տարի անց․ ինչ է արձանագրել ՄԻԵԴ-ը
Right
ՄԻԵԴ-ն այսօր՝ մայիսի 26-ին, հրապարակել է ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով վճիռը, որին սպասել ենք 7 տարի։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը․ Ադրբեջանը անհիմն ձախողել է իր սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համար ազատազրկման ապահովումը, ում ներել են ու ապահովել նրա ազատությունը։ ՄԻԵԴ-ի հրապարակած հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը արված ծախսերի համար պետք է դիմումատուներին վճարի 15,143 ֆունտ ստեռլինգ։ Նշենք, որ դիմումը ՄԻԵԴ-ին ներկայացրել են Հայկ Մակուչյանն (ծնված՝ 1975 թ․-ին) ու Սամվել Մինասյանը (ծնված՝ 1958 թ.)։ Բանն այն է, որ 2004 թվականին Հայկ Մակուչյանը և Մինասյանի ազգականը (քրոջ որդին)՝ Գուրգեն Մարգարյանը, որոնք հայկական բանակի անդամներ էին, Բուդապեշտում մասնակցել էին անգլերենի դասընթացի, որը կազմակերպվել էր ՆԱՏՕ-ի հովանավորությամբ՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի կողմից: Դասընթացին մասնակցող ադրբեջանցի զինծառայողներից Ռամիլ Սաֆարովը կացնահարելով սպանել էր քնած Գուրգեն Մինասյանին, ապա փորձել էր նաև ներխուժել Մակուչյանի սենյակ: Սաֆարովը դատապարտվել էր բացառապես դաժան և կանխամտածված սպանության և սպանության նախապատրաստման համար: Հունգարիայի դատարանների կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ 30 տարի անց պայմանական ազատման հնարավորությամբ: 2012 թ․-ին, Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով պատժի մնացած մասը կրելու պայմանով Ադրբեջան տեղափոխված Սաֆարովը նախագահական ներում էր ստացել և ազատ արձակվել՝ ստանալով մայորի կոչում, բնակարան և 8 տարվա աշխատավարձ: Նկատենք, որ Քրեական դատավարության ընթացքում Սաֆարովը չի զղջացել, որ սպանել է Գուրգեն Մարգարյանին՝ իր հայկական ծագման պատճառով: