«Բարսելոնան» կարող է ժամկետից շուտ վերադարձնել Կոուտինյոյին «Բավարիայից»․ Onda Cero
ՍպորտԻսպանական «Բարսելոնան» կարող է ժամկետից շուտ վերադարձնել ֆուտբոլիստ Ֆիլիպե Կոուտինյոյին, որը այժմ գտնվում է Մյունխենի «Բավարիայում», հայտնում է Onda Cero-ն: Կոուտինյոյին «Բավարիան» վարձակալել է «Բարսելոնայից» մինչև 2020 թվականի հունիսի 30-ը: Սակայն նախկինում հաղորդվում էր, որ մյունխենյան ակումբը չի նախատեսում կիրառել 27-ամյա բրազիլացու հետգնման տարբերակը: Հրապարակման համաձայն՝ «Բարսելոնան» կարող է վերադարձնել խաղացողին մինչև պայմանագրով սահմանված ժամկետը։ Ապրիլի վերջին հաղորդվեց, որ Կոուտինյոն մոտ վեց շաբաթ չի կարողանա խաղադաշտ դուրս գալ կոճի վիրահատությունից հետո: