Կորոնավիրուսով վարակված Էվինգը ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից․ Twitter
ՍպորտԲասկետբոլի «Փառքի սրահում» անդամ Պատրիկ Էվինգը, ում կորոնավիրուսային թեստը դրական էր, դուրս է գրվել հիվանդանոցից և ուղարկվել տնային բուժման, ասել է նրա որդին՝ Պատրիկ Էվինգ կրտսերը: «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր բժիշկներին և հիվանդանոցի անձնակազմին՝ բժշկական հաստատությունում գտնվելու ընթացքում հայրիկիս խնամքի համար, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր նրա ախտորոշումից հետո աղոթում էին մեզ համար», - գրել է Էվինգ կրտսերը Թվիթերի իր էջում: «Իմ հայրը այժմ տանը է և ապաքինվում է: Մենք կշարունակենք վերահսկել նրա ախտանիշները և հետևել ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների առաջարկություններին», - ավելացրել է նա: Իր խաղացողի կարիերայի ընթացքում Էվինգը հանդես է եկել Նյու Յորքի Նիքսերում, Սիեթլում և Օրլանդո Մեջիքում: «33» համարը, որի տակ նա ելույթ էր ունենում «Նիքսի» կազմում, ակումբում հանվել է շրջանառությունից: 1996-ին Էվինգը ընդգրկվել է NBA- ի պատմության մեջ 50 մեծագույն խաղացողների ցուցակում, 2008-ին ընդգրկվել է Բասկետբոլի «Փառքի սրահում»: