Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում «Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան 35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Թքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի ՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներին Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրել Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի» Նոր նշանակում ՔԿ-ում 

«Մերձեցման երեկոներից» մինչև «դուխով» ներողություն. ովքեր են խաղում պետության միջազգային վարկի հետ

Վերլուծական

Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սկանդալ է հասունանում՝ կապված Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից վերջերս արված հայտարարության հետ, որում նախարարը կորոնավիրուսի դեմ պայքարի հայաստանյան փորձը առավել հաջողված էր համարել և ակնարկել, որ վրացական կողմն ունի տվյալների ներկայացման հարցում թափանցիկության խնդիր: Թորոսյանի վրացի գործընկերներն անչափ կտրուկ են արձագանքել նրա հայտարարությանը, բանը հասել է նրան, որ Թորոսյանը ստիպված է եղել դիվանագիտական խողովակներով ներողություն խնդրել վրացական կողմից: 

Սա հետհեղափոխական Հայաստանի առաջին միջպետական սկանդալը չէ: Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ Նիկոլ Փաշինյանի թիմակիցների քայլերը կամ հայտարարությունները հանգեցրել են այս կամ այն երկրի հետ հարաբերությունների լարմանը կամ միջպետական, դիվանագիտական սկանդալի: Առաջին ծիծեռնակը Հայկ Կոնջորյանի ելույթն էր խորհրդարնում, որում վերջինս հարևան Իրանին անվանել էր ավտորիտար պետություն: Այս դեպքում կարելի է ասել միայն հրաշքով հայկական կողմը խուսափեց իրանական կողմի հետ դիվանագիտական սկանդալից: Սակայն, այս դեպքը դաս չդարձավ իմքայլականնների համար և հաջորդ կիքսի հեղինակը Ռուբեն Ռուբինյանն էր, ով ԵԽԽՎ-ում ՌԴ շահերի դեմ նախագծին սխալմամբ քվեարկելուց հետո ստիպված էր մերձեցման երեկոներ կազմակերպել ռուս պատգամավորների հետ, որպեսզի շտկի երկկողմ հարաբերություններում ի հայտ եկած սուր անկյունները: Պակաս սկանդալային չեն հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի քայլերը և հայտարարությունները, մասնավորապես՝ վարչապետի ջանքերով լուրջ լարվածություն է առաջացել ՀՀ-ՌԴ, ՀՀ-Բելոռուս հարաբերություններում: Փաշինյանն անգամ հասցրել է «մուննաթ» գալ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների վրա, քանի որ վերջիններս հանդգնել են չֆինանսավորել իր բարեփոխումները, իսկ այդ «մուննաթին» ստիպված էր պատասխանել անձամբ ՀՀ-ում ԵՄ դեսպանը: Հարթ չեն ընթացել նաև Փաշինյանի և ԱՄՆ դեսպանի հանդիպումները, ասում են՝ տիկին դեսպանն այդ հանդիպումից հեռացել է անգլիական ձևով` առանց հրաժեշտի: ՌԴ-ի հետ հարաբերությունների լարվածության աճ նկատվեց նաև այն բանից հետո, երբ «Իմ Քայլի» պատգամավոր Նարինե Թուխիկյանը խորհրդարանում բարձրացրեց ռուսական հեռուստաալիքները ՀՀ-ում արգելելու առաջարկը, կամ՝ կոչ-մտահոգությունը: Այնուհետև, ըստ մամուլի տեղեկությունների, «Իմ Քայլում» դաստիարակչական ժողով է տեղի ունեցել, սակայն փատենք, որ այդ հանգամանքը դժվար թե ազդի արդեն իսկ փչացված հայ-ռուսական հարաբերությունների վրա:

Վերը նշվածն ընդամենը մի քանի օրինակներ են, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի թիմը հաջողացնում ոտքի վրա փչացնել հարաբերությունները բոլոր հնարավոր և անհնարին գործընկեր պետությունների հետ: Եվ սա մեզ փորձում են մատուցել իբրև նոր որակի արտաքին քաղաքականություն: Փաստացի, Փաշինյանը և իր թիմն այդպես էլ չգիտակցեցին իրենց զբաղեցրած պաշտոնների և այդ պաշտոններում արված յուրաքանչյուր հայտարարության գինն ու լրջությունը՝ մնալով փողոցային դիվանագիտության տակ… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի անդամներից մեկը կորել է (լուսանկարներ, տեսանյութ)«Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՀայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են․ ԱՆ35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի Տարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրելՔննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի»Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համարՖուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի ենՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԹուրքիայում մոտ 6 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել (տեսանյութ) Վարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել Նոր նշանակում ՔԿ-ումԻրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունիԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմինԲա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիԼֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցինՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն էՏոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը 2 կոպեկ են առնում, խանութը հոր գներն ա դրել վրեն, մարդիկ առևտրով տուն են պահում, բա ո՞նց ապրենՆավթի գներն աճել ենՓաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. ԱբրահամյանՍտեղից էթալու եմ, ինձ պետք ա՞ էս երկիրը, 2 երեխա եմ մեծացնում, փողոցային առևտրի համար տուգանում են Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Ոսկու գինն աճել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և մարզերի որոշ հասցեներումԿոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի ՀանրապետությանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀՀ պետական բյուջե մուտքագրվել է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ. ԲԸՏՄԵրևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացելՄայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՕրվա խորհուրդ. Ապրիլի 19«Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ)
Ամենադիտված