«Գազպրոմ»-ը կնվազեցնի գազի սակագինը Վրաստանի համար
World«Գազպրոմ»-ը և վրացական իշխանությունները համաձայնության են եկել՝ իջեցնել ռուսական գազի գները Վրաստանի համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան։
«Հաշվի առնելով մրցակցության աճը և այն փաստը, որ աշխարհում նավթի գները անկում են ապրում, մենք այսօր վերանայեցինք «Գազպրոմի» հետ պայմանագիրը, ինչը կնպաստի գազի գների իջեցմանը: Առևտրային գաղտնիքների հետ կապված ես թվեր չեմ հրապարակի, բայց կասեմ, որ բնական գազի գինը կնվազի մոտ 15% -ով »,— ասել է Նաթիա Թուրնավան: