Ադամանդի գործարանը որևէ կապ չունի Խաչատուր Սուքիասյանի հետ. տնօրեն (տեսանյութ)
ВидеоԱդամանդի գործարանը որևէ կապ չունի Խաչատուր Սուքիասյանի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «ADM Դայմոնդս» ադամանդի գործարանի տնօրեն, հիմնադիր ընտանիքի անդամ Արտակ Բաղիկյանը:
Ի պատասխան լրագրողի հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ էր Սուքիասյանը ներկա գործարանի պաշտոնական բացմանը՝ տնօրենը պատասխանեց. «Նա և այլ հայաստանաբնակ և նաև արտերկրից եկած գործարարներ իրենց ներկայությամբ ողջունել էին հայկական արտադրամասեր հիմնելու մեր գաղափարը և արդյունքը: Գործարանը պատկանում է հորս, տարածքն էլ գնել ենք «Սիրիուս» ընկերությունից, և ոչ թե վարձակալել»:
Մանրամասները՝ տեսանյութում