Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ» Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ» Սփյուռքում դրա դիմաց խալիներ փռող, Ցեղասպանություն վերապրածների ժառանգներ, լա՞վ եք. Ռուբեն Մխիթարյան «Իրավունք». «Շանթ դաշինք». հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Հրապարակ». Հերթական սրբապղծությունը «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» «Հրապարակ». Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» 

ՀԱՊԿ նիստում Մնացականյանը անդրադարձել է խախտումներով անցկացված ադրբեջանական զորավարժություններին

Արտաքին Քաղաքական

ԱԳ նախարարները քննարկեցին ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ամրապնդմանը, միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, անվտանգության ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ հակազդեցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Իր խոսքում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը Կազմակերպության շրջանակներում փոխգործակցության խորացմանը՝ ուղղված արտաքին քաղաքական համադրման արդյունավետության բարձրացմանը, պաշտպանական բաղադրիչի, սպառնալիքներին և մարտահրավերներին հակազդման մեխանիզմների ամրապնդմանը:

Անդրադառնալով նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված միջազգային հանրության առջև ծառացած մարտահրավերներին՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշեց.

«Համավարակի և դրա հետևանքների դեմ պայքարում անհրաժեշտ են միջազգային հանրության միասնական և համակարգված գործողություններ: Մենք մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում մեր դաշնակիցներին համավարակի դեմ պայքարում և պատրաստ ենք կողք կողքի աշխատել բոլոր ուղղություններով՝ բոլոր բացասական հետևանքները հաղթահարելու և մեր պետությունների կայուն զարգացումն ապահովելու համար»:

Այս համատեքստում նախարար Մնացականյանը, ի թիվս այլ որոշումների, կարևորեց նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պայմաններում ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հրադադարի կոչին աջակցելու վերաբերյալ արտաքին գործերի նախարարների հայտարարության ընդունումը:

«Մեր պետություններն առաջիններից էին, որ իրենց լիակատար համերաշխությունն ու աջակցությունը հայտնեցին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ աշխարհի տարբեր մասերում գլոբալ հրադադարի հաստատման մասին կոչին:

Այս համատեքստում ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ չնայած համաշխարհային հանրության միասնական ընկալմանը, որ անհրաժեշտ է համընդհանուր հրադադար հաստատել և կենտրոնանալ համավարակի և դրա հետևանքների հաղթահարման ուղղությամբ ջանքեր գործադրելու վրա, մեր արևելյան հարևան Ադրբեջանը չի հրաժարվում առավելապաշտական մոտեցումներից և ռազմատենչ հռետորաբանությունից: Շփման գծում հրադադարի ռեժիմը խախտվում է, սահմանին շարունակվում են սադրանքները, որոնք սպառնալիք են ներկայացնում խաղաղ բնակչության անվտանգության համար»:

Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձավ Ադրբեջանի կողմից մայիսի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հարձակողական բնույթի օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժությունների անցկացմանը, որն իրականացվել է միջազգային հանձնառությունների՝ Վիեննայի փաստաթղթի խախտմամբ: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ այդօրինակ գործողությունները, որոնք խարխլում են տարածաշրջանային կայունությունը և լուրջ վնաս են հասցնում խաղաղ գործընթացին, պետք է պատշաճ կերպով դատապարտվեն։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև վերահաստատել է Հայաստանի և Արցախի նորընտիր իշխանությունների հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

«Մենք կտրականապես բացառում ենք ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը և շարունակում ենք խաղաղ գործընթացում մեր կառուցողական մասնակցությունը, որի ներուժը չի կարող լիարժեք իրացվել առանց Արցախի ժողովրդի մասնակցության և բոլոր կողմերի համարժեք փոխզիջման»:

Նախարար Մնացականյանն իր խոսքում նաև անդրադարձավ Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններին՝ ընդգծելով կրոնական և ազգային փոքրամասնությունների պաշտպանության անհրաժեշտությունը:

ԱԳ նախարարների խորհրդի նիստի ավարտին ընդունվել են «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարելիցի կապակցությամբ», «Covid-19 համավարակի հետ կապված համընդհանուր հրադադար հաստատելու ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչին աջակցության մասին», «Կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում համերաշխության և փոխըմբռնման մասին» և «ՄԱԿ կանոնադրության նպատակներին և սկզբունքներին հավատարմության հաստատման մասին» համատեղ հայտարարությունները:

 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Սփյուռքում դրա դիմաց խալիներ փռող, Ցեղասպանություն վերապրածների ժառանգներ, լա՞վ եք. Ռուբեն Մխիթարյան«Իրավունք». «Շանթ դաշինք». հայր եւ որդի պատրաստվում են ընտրություններիԲա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»«Հրապարակ». Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցելՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»«Ժողովուրդ». Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով«Ժողովուրդ». Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴՀունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Ովքեր ցանկանում են պարտության մատնել ՌԴ-ին, պետք է գիտակցեն՝ գործ ունեն միջուկային տերության հետ․ ՌԴ ԱԳՆ Իսրայելի պաշտպանության բանակը խոստացել է պատասխանել ԻրանինԼեմկինի ինստիտուտն արձագանքել է ՄԱԿ ԱՄԴ-ում Ադրբեջանի հայտարարությանը Վրաստանի նախագահն աջակցություն է հայտնել Թբիլիսիում ցուցարարներինՍամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, նա առերեսվել է ՔՊ-ական պատգամավորի հետ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)Պրոիշխանական քաղաքագետը ՔՊ–ականին նեղացնողներին սպառնում է «պադեզդներում ծեծելու» և «զուգարանում մարդ սպանելու» մեթոդներով պատժելԱՄՆ–ն ​​չի օգնի Ուկրաինային խոցել օդային թիրախները, ինչպես օգնեց Իսրայելին․ Ջոն ՔիրբիԳրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն «Ստանալու ենք պատիվ և հայրենիք, այսքանը, մնացածը աղբ է»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ)Հայաստանի պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում․ ԹաթոյանԻնչպես է անցել և ովքեր են ներկա եղել Աննա Հակոբյանի կազմակերպած 1 միլիոն դրամանոց ընթրիքին (տեսանյութ)Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ)Լարված իրավիճակ՝ Թբիլիսիում․ ոստիկանները ձերբակալում են ցուցարարներին (տեսանյութ)Փրկարարները գետից դուրս են բերել «Toyota»–ն Փաշինյանն անցել է շանտաժի լեզվիԶելենսկին Արևմուտքից պահանջել է պաշտպանել Ուկրաինային, ինչպես պաշտպանեցին Իսրայելին Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիա է ընթանում (տեսանյութ)Հայաստանը և Ադրբեջանը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին»․ դեսպանՍամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ․ Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է ներկայացրել (տեսանյութ)Անչափելի է այն զգացողությունը, որն ունենում է այն մարդը, որը տալիս է այդ 1 միլիոն գումարը․ Հակոբյան (տեսանյութ) Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ Կռիվ են անում, մեկը մյուսին անվանում է թուրք, խի՞ թուրք և ոչ թե նորզելանդացի. Փաշինյան (տեսանյութ) Սամվելին հնարավորություն տրվեց կապվել փաստաբանի հետ․ Ռուբեն Մելիքյան Նեթանյահուն բանակին հանձնարարել է Իրանի վրա հարձակման համար թիրախներ առաջարկել Զուգադիպությո՞ւն, թե գծված ծրագիրԱլեն Սիմոնյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ (լուսանկարներ)Սանկտ Պետերբուրգի հանրահայտ Imperial Orchestra-ն Երեւանում կներկայանա միանգամից երկու համաշխարհային շոուներովԱրևմուտքի՝ «մտրակի ու բլիթի» քաղաքականությունը Փաշինյանի հանդեպՖրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե կստեղծվի. Փաշինյանը որոշում է ստորագրել Նշվել է նիհարելու հաճելի և արդյունավետ միջոցՄակրոնը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա290 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ Հայաստանը Ռուանդայի վերածելու դիմաց. The TimesՌուսաստանը խստացնում է միգրացիոն վերահսկողությունը (տեսանյութ)
Ամենադիտված