Յակուտսկում գործազուրկ մերկապարուհիներն աշխատում են որպես առաքիչ (լուսանկար)
ԱշխարհՅակուտսկում մերկապարուհիները կորոնավիրուսային համավարակի պատճառով մնացել են առանց աշխատանքի և ստիպված են գումար վաստակել՝ աշխատելով որպես առաքիչ: Ներքնազգեստով սնունդ առաքող մերկապարուհու լուսանկարը հրապարակել է Yakutia.Info կայքը:
Նշվում է, որ ներքնազգեստից բացի, նախկին մերկապարուհիները կրում են նաև պաշտպանիչ դիմակ և ձեռնոցներ՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները:
«Մենք որոշել ենք ընդունել նրանց աշխատանքի որպես առաքիչ... ճգնաժամի պայմաններում պետք է աջակցենք միմյանց: Վերջիվերջո, պարուհիները նույնպես փոքր բիզնեսի ներկայացուցիչներ են»,- նշել է ռեստորանի տնօրեն Ալեքսանդր Սկրիպինը: