Ծնողները սխալմամբ թաղել են կենդանի նորածնին
ԱշխարհՀնդկաստանի Գուջարաթ նահանգում ծնողները սխալմամբ հուղարկավորել են նորածին դստերը: Ողբերգական դեպքի մասին հայտնում է The Indian Express-ը:
Առավոտյան անցորդը գտել է լացող երեխային՝ ծածկված հողով: Նա կանչել է հարևաններին և զանգահարել ոստիկանություն ու շտապօգնություն: Չսպասելով բժիշկների ժամանմանը՝ բնակիչներն իրենք են գնացել հիվանդանոց:
Բուժհաստատությունում ճանաչել են երեխային: Բժիշկները հայտնել են, որ որ իրենք են նախօրեին ծնունդն ընդունել: Պարզվել է, որ աղջնակը լույս աշխարհ է եկել 2,5 ամիս շուտ և քանի որ հիվանդանոցում նորածինների համար վերակենդանացման բաժանմունք չի եղել, բժիշկները խորհուրդ են տվել երեխային տանել մասնավոր հիվանդանոց:
Պարբերականի հաղորդմամբ՝ ծնողները հայտարարել են, որ երեխան ճանապարհին դադարել է շարժվել: Նրանք կարծել են, թե փոքրիկը մահացել է և հուղարկավորել են նրան:
Չնայած բժիշկների ջանքներին՝ երեխայի կյանքը չի հաջողվել փրկել: