Տեսախցիկը ֆիքսել է 12-ամյա երեխային հետևող արջին (տեսանյութ)
ՏեսանյութերՏեսախցիկը ֆիքսել է Իտալիայի Տրենտո նահանգում տեղի ունեցած վտանգավոր հանդիպումը: Life.ru-ի փոխանցմամբ՝ մի ընտանիք հանգստի նպատակով մեկնել է Դոլոմիտյան Ալպեր, որտեղ 12-ամյա տղան մի պահ մի քանի մետր հեռացել է հարազատներից, որպեսզի ուսումնասիրի շրջակայքը:
Հանկարծ երեխայի ետևում՝ թփերի միջից, հայտնվել է արջը: Դպրոցական տղան չի կորցրել իրեն և հանգիստ շարժումներով քայլել է առաջ՝ իր հարազատների մոտ: Կարճ ժամանակ անց արջը կորցրել է հետաքրքրությունը և հեռացել:
Տղայի հորեղբայրը La Stampа-ին պատմել է, որ երեխան վայրի բնության մասին բազմաթիվ գրքեր է կարդացել և գիտի, թե ինչպես պետք է պահի իրեն դրա բնակիչների հետ հանդիպելիս:
«Դա իմ կյանքի ամենահիասքանչ օրն էր, իմ մեծ երազանքը իրականացավ: Դա իմ մայրիկի համար, իհարկե, մղձավանջ է, բայց ես հույս ունեի նման հանդիպման: Եվ երբ ես տեսա, թե ինչպես է արջը հայտնվում թփերում, շատ հուզված էի: Ես իրոք երջանիկ էի»,- ասել է տղան: