Արցախի նախագահն աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար է նշանակել
ԱրցախՆախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 27-ին ստորագրել է հրամանագիր Սամվել Ավանեսյանին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար նշանակելու մասին։
Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։