Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճը նվազել է 2,3%-ով․ Ռիա նովոստի
ՌուսաստանՌուսաստանի 85 շրջաններում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 338 վարակվածության դեպք։ Մահացել է 161 մարդ, 11 079-ը դուրս է գրվել հիվանդանոցներից, հայտնում են կորոնավիրուսի դեմ պայքարի գործառնական շտաբից: Դեպքերի ամենօրյա աճը նվազել է մինչև 2,3%: Մի քանի օրվա տվյալներով՝ ապաքինվածների թիվը զգալիորեն գերազանցում է հիվանդների թվին: Նոր դեպքերի մեծ մասը դեռևս հայտնաբերվել են Մոսկվայում (2140), Մոսկվայի մարզում (793) և Սանկտ Պետերբուրգում (387): Վարակվածների 40,8% -ը հիվանդության որևէ ախտանիշ չունի: Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 370 680 մարդու։ Արդեն վերականգնվել է 142 208 մարդ։ Մահացել է գրեթե 4 հազար մարդ:
Այս պահի դրությամբ, ըստ ԱՀԿ տվյալների, աշխարհում COVID-19- ով հիվանդացել է առնվազն 5,4 միլիոն մարդ։ Մահացել է ավելի քան 343 հազար մարդ: