Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 140 հազարը․ IRINN
ԻրանԻրանում կորոնավիրուսային ինֆեկցիաների քանակը գերազանցել է 140 հազար դեպքը: Վերականգնվել է ավելի քան 111 հազար մարդ, հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական խոսնակ Քիանուշ Ջահանպուրը: IRINN հեռուստաալիքի եթերում նա ասել է, որ անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է 2 080 նոր դեպք, ևս 56 մարդ մահացել է: Այսպիսով՝ Իրանում փետրվարի 19-ից կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 141 591-ի, մահվան դեպքերի թիվը` 7 564: Վերականգնվել է 111 176 մարդ: