«Armenian Arm»-ը կազմակերպել է բարեգործական հեծանվավազք՝ Հայաստանի առաջատար մարզիկների մասնակցությամբ
SocietyՄայիսի 27-ին «Armenian Arm» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը կազմակերպել է հեծանվավազք՝ Հայաստանի առաջատար մարզիկների մասնակցությամբ։
Մեկնարկը տրվել է «Dvin Music Hall»-ի հարակից տարածքից, ժամը 12։00-ին։ Երթուղին հետեւյալն էր՝ «Dvin Music Hall»-ից մինչեւ Մուրացանի զինվորական հոսպիտալ։
Հեծանվավազքին մասնակցել էն աշխարհի, Եվրոպայի եւ Հայաստանի բազմակի չեմպիոններ։
Ռազմական Ոստիկանությունն ուղեկցել է հեծանվավազքը եւ ապահովել մասնակիցների անվտանգությունը։
Միջոցառման նպատակն էր սպորտ-մարզական պրոպագանդումը եւ Զինված ուժերին ու Ռազմաբժշկական վարչությանը շնորհակալություն հայտնելը։
«Armenian Arm» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Վահան Խորխոռունին եւ «Թովմասյան» Բարեգործական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանն այցելեցին Մուրացանի զինվորական հոսպիտալ, որպեսզի աջակցեն զինծառայողներին եւ անձամբ ծանոթանան հոսպիտալում առկա խնդիրներին:
Ավելի վաղ, «Թովմասյան» Բարեգործական Հիմնադրամի կազմակերպած աննախադեպ համահայկական նախաձեռնության շրջանակում, որի նպատակն էր օգնել առողջապահական համակարգին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում, հավաքագրվել էր ավելի քան 109 մլն դրամ: «Թովմասյան» Հիմնադրամի եւ «Armenian Arm»-ի որոշմամբ, խիստ կարեւորելով ՀՀ զինված ուժերի համաճարակային անվտանգությունն առաջիկա զորակոչի ընթացքում, գումարի մի մասը կուղղվի Պաշտպանության նախարարությանը՝ առաջիկա զորակոչին մասսայական հետազոտություններ անցկացնելու նպատակով:
Անկախ հասարակական խորհրդի նիստի արդյունքում որոշվեց, որ ձեռք կբերվի 99.81% ճշգրտությամբ Covid-19-ի 10.000 թեստեր, ինչպես նաեւ «Roche» արտադրության իմունոֆերմենտային անալիզատոր: