Վրաստանում առողջ մարդկանց մոտ հայտնաբերվել են կորոնավիրուսի հակամարմիններ․ Sputnik
ՎրաստանՄասնագետները Թբիլիսիում անցկացրել են փոքրիկ ուսումնասիրություն, որը ցույց է տվել, որ հազարավոր առողջ քաղաքացիների շրջանում վեց մարդու արյան մեջ հայտնաբերվել են կորոնավիրուսի դեմ հակամարմիններ։ Սա ուսումնասիրված քաղաքացիների ընդհանուր թվի 0,6% է: Ուսումնասիրությունն իրականացվել է արագ թեստերի միջոցով: Ըստ Ցերտցվաձեի՝ նմանատիպ ուսումնասիրություն կկատարվի նաև ամբողջ աշխարհում՝ կորոնավիրուսով հիվանդների և դրա նկատմամբ հակամարմիններ ունեցող մարդկանց միջև հարաբերակցությունը հաստատելու համար: Ուսումնասիրությունն իրականացվել է Թբիլիսիի մեծահասակ բնակիչների շրջանում: Ցերտցվաձեն նաև նշել է, որ երկրում սահմանափակումների վերացումը մեծացնում է ռիսկերը, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կվարվի բնակչությունը: Ըստ նրա՝ Վրաստանին հաջողվել է լավ դիրքի հասնել վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Հարցին, թե արդյոք կառավարությունը չշտապեց երկրում սահմանափակումները վերացնելու համար, Ցերտցվաձեն պատասխանեց, որ դա անհրաժեշտ էր: «Գուցե սա մի փոքր շուտ էր, բայց անհրաժեշտ էր: Մենք հանեցինք սահմանափակումները տնտեսությունը բացելու և բնականոն կյանքին վերադառնալու համար, ինչը մենք չենք կարող անել առանց հասարակական տրանսպորտի», - նշեց Ցերտցվաձեն: