Լոռու մարզում գրանցվել է կորոնավիորւսային հիվանդացության առաջին մահվան դեպքը․ մարզպետ
ԲլոգոսֆերաԼոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով հիվանդացության թիվը 72 է: Հիվանդներից 54-ը լավացել են: Ցավոք, Լոռու մարզի կտրվածքով գրանցվել է առաջին մահվան դեպքը: Երևան տեղափոխված մեր հիվանդներից մեկը, ով ուներ հարակից այլ հիվանդություններ, այդ թվում քաղցկեղ, մահացել է»: