«Չեմ կարող շնչել»․ ԱՄՆ-ում ոստիկանը շնչահեղձ է արել աֆրոամերիկացի կասկածյալին․ CBS News (տեսանյութ)
RightԱՄՆ-ում Ջորջ Ֆլոյդի՝ ոստիկանի կողմից անզգուշությամբ սպանության պատմությունը ցնցել է բոլորին։ Նրան բերման ենթարկող ոստիկանը, ոտքով սեղմելով աֆրոամերիկացի երիտասարդի կոկորդը, շնչահեղձ է արել նրան։ Թվիթերում տարածված տեսանյութում տեսնում ենք, թե ինչպես է երիտասարդը, առանց դիմադրություն ցույց տալու, փորձում հասկացնել ոստիկանին, որ դժվարանում է շնչել։ Սակայն ոստիկանը նրան ուշադրություն չի դարձնում։ Ձերբակալության վայրից մեկ այլ տեսանյութում երևում է, որ Ջորջ Ֆլոյդը ընդհանրապես չէր դիմադրում: ԱՄՆ֊ում այժմ ակտիվ բողոքի ցույցեր են ընթանում աֆրոամերիկացի երիտասարդի սպանության դեպքի առիթով։