Ռեյդերը լինելու են շարունակական. Արման Սարգսյան
SocietyԴավիթաշեն վարչական շրջանում վարչական պատասխանատվության է ենթարկվել 104, Նուբարաշեն և Նորք Մարաշում՝ 124 քաղաքացի, կասեցվել է թվով 62 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց ոստիկանապետ Արման Սարգսյանը։
«Տաքսիում ուղևորների պարագայում դիմակի կրումը պարտադիր է, պետք է բացառել կողքի նստատեղին ուղևորների առկայությունը։ Տրանսպորտային միջոցները, ընկալելով որպես փակ տարածք, մեկից ավելի ուղևոր լինելու դեպքում դիմակի կրումը պարտադիր է, նշենք, որ վարորդն, արդեն համարվում է ուղևոր», - ասաց Սարգսյանը։
Ոստիկանապետի խոսքով՝ այս օրերին ոստիկանական ստուգումների ընթացքում շուրջ 2000 քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, այս գործընթացը շարունակական է լինելու, ընդ որում, ռեյդերը կատարվելու են նաև այն տարածքներում, որտեղ արդեն իսկ կատարվել են։