00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները․ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելԱպրի Սիփան Փաշինյանը, որ եկավ նկարվեց ու գնաց, բայց Այգեպարում կրակոցներ չկանՌԴ ԱԳՆ խոսնակը գրառում է կատարելՃիշտ է, ծանր տեխնիկա է աշխատել, բայց հիմա ամեն ինչ նորմալ է սահմանին. Տեր Աբել քահանա (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ սահմանային լարվածության վերաբերյալԱրցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է․ ԱՀ նախագահի մամուլի խոսնակՌուսաստանում սկսել են կալանել հայկական համարանիշներով ավտոմեքենաները Գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանին պատկանող ռեստորանային համալիրում դանակահարություն է եղել Ադրբեջանը հրետակոծում է մեր նույն դիրքի ուղղությամբ․ ՊՆՀուլիսի 1-ից սպանդանոցային մորթը հավաստող 5-րդ ձևի փաստաթուղթը պարտադիր է դառնում

Լանզարոտի կոնվենցիայից հետո պետք է ընդունվեն մեր ազգային արժեքներին համահունչ կարգավորումներ. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է կրթության փորձագետ Անահիտ Բախշյանին, ով բաց նամակով դիմել էր նախագահին՝ իր մտահոգությունները հայտնելով Ազգային ժողովի վավերացրած Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ:

Մինչ բուն թեմային անցնելը նախագահ Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ անդրադարձել է կորոնավիրուսի համավարակին՝ կրկին կոչ անելով քաղաքացիներին լինել զգոն և պահպանել անհրաժեշտ բոլոր կանոնները: «Ինձ պարտավորված եմ զգում օգտագործել այս առիթը և ևս մեկ անգամ դիմել մեր բոլոր հայրենակիցներին՝ կոչ անելով պահպանել սոցիալական հեռավորության բոլոր կանոները։ Չեմ ուզում, որ մեր հայրենակիցներից որևէ մեկը մտածի, որ եթե օրական 10 կամ ավելի քիչ մարդիկ են մահանում, կարելի է սա համարել սովորական կյանք։ Սա սովորական կյանք չէ։ Սա հսկայական դժբախտություն է,-ասել է նախագահը: -Պատկերացրեք 5, 10, 15 ընտանիքներ իրենց հարազատներին են կորցրել։ Ուզում եմ այս առիթն օգտագործել նաև իմ ցավակցությունը հայտնել նրանց։ Անպայման պետք է շատ ուշադիր, շատ սկզբունքային ու կարգապահ լինենք, անենք մեզնից պահանջվող ամեն ինչ և ավելին»:

Նախագահն իր շնորհակալական խոսքն է ուղղել նաև բժիշկներին՝ ծանրաբեռնված ու նվիրված աշխատանքի համար. «Ուզում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել մեր բժիշկներին։ Անկախ նրանից, թե ինչ է կատարվում, մենք այսօր գիտենք, որ բժիշկներն աշխատում են օր ու գիշեր, իրենց ու իրենց ընտանիքի կյանքն են վտանգի տակ դնում։ Հիվանդանոցներին պետք է վերաբերվենք որպես առողջության բաստիոնների, ամրոցների։ Բոլոր բժիշկներին հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը՝ սկսած գլխավոր բժիշկներից մինչև հերթապահ բժիշկներ, սանիտարներ, պահակներ։ Դուք այսօրվա մեր հերոսներն եք»։

Ծանոթանալով Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ տիկին Բախշյանի մտահոգություններին՝ նախագահ Սարգսյանը նախ և առաջ նշել է, որ ինքը ևս մտահոգություններ ունի:

Անդրադառնալով իր կողմից կոնվենցիան ստորագրել-չստորագրելու հարցին՝ նախագահը ներկայացրել է իրավական գործընթացը՝ նշելով, որ Ազգային ժողովի կողմից վավերացումից հետո Հանրապետության նախագահը ստանում է ոչ թե կոնվենցիան, այլ կոնվենցիայի վավերացման մասին Ազգային ժողովի ընդունած օրենքը և ունի խիստ սահմանափակ իրավասություններ. առաջինը՝ դիմել Սահմանադրական դատարան, եթե համարում, որ Սահմանադրության հետ կա հակասություն։ Սակայն, հաշվի առնելով, որ Սահմանադրական դատարանն արդեն իսկ հայտնել է, որ հակասություն չկա, նախագահին մնում է երկրորդ տարբերակը՝ ստորագրել։ Նախագահի կողմից չստորագրելու դեպքում, այն մի քանի օրվա ընթացքում ստորագրվում է ԱԺ նախագահի կողմից և մտնում ուժի մեջ:

«Կոնվենցիային կարող եք նայել որպես միջազգային օրենք կամ սկզբունքների հայտարարագիր։ Սակայն այն ստորագրած 47 երկրներից յուրաքանչյուրը կոնվենցիան ընդունելիս որոշ կետեր բացառելու իրավունք ունի։ Մեր դեպքում մեր Ազգային ժողովը չի բացառել որոշակի կետեր, հետևաբար՝ կոնվենցիան այնպիսին է, ինչպիսին որ կա։ Կոնվենցիան ընդունելուց հետո, ցանկացած երկիր այն ընդունում է որպես սկզբունք։ Սակայն սկզբունքից մինչև կիրառում հսկա ճանապարհ կա,-պարզաբանել է նախագահը: -Ինձ հետարքրում է, թե սրանից 10 ամիս, 10 տարի հետո ի՞նչ է լինելու։ Կիսում եմ բոլորի անհանգստությունը։ Կարծում եմ՝ ամենակարևոր խնդիրը հետևյալն է՝ արդյո՞ք մենք ունենալու ենք, ինչպես նախկինում, որոշ դեպքերում, այսպես ասած զգացական արտահայտություններ, կոչեր և մի քանի օր հետո մոռանալու ենք՝ առանց հետագա քայլերի վերաբերյալ քննարկումների։ Սա իսկապես մեր ողջ ժողովրդի ուշադրության կարիքն ունի։ Խոսքը վերաբերում է մեր երեխաներին, նրանց առողջությանը, պաշտպանությանը, կրթությանը։ Ես ոչ միայն կիսում եմ Ձեր անհանգստությունը, այլ կարող եմ ասել, որ իմ անհանգստությունն ավելի մեծ է»։

Նախագահը նշել է, որ տարբեր երկրներ կոնվենցիայի կիրառության տարբեր ձևեր են ընտրում: Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի իր ձևով մեկնաբանել սկզբուքները և իր ձևով կիրառել։ Կան երկրներ, որոնք փորձնական կիրառում են մի քանի դպրոցում, կան երկրներ, որոնք այդ գործընթացներում ներգրավում են ծնողներին, կան երկրներ, որոնք կրթությունն սկսում են տարբեր տարիքից:
Նախագահ Սարգսյանի խոսքով՝ ինչքան էլ համամարդկային սկզբունքները նույնն են, գոյություն ունեն ազգային, մշակութային առանձնահատկություններ, որոնք յուրաքանչյուր երկիր հաշվի է առանում կոնվենցիան կիրառելու ընթացքում:

Կոնվենցիայի վավերացումը նախագահը համարել է միայն գործընթացի սկիզբը, որին պետք է հաջորդեն հանրային քննարկումներ՝ անհրաժեշտ օրենքների ընդունման հետ կապված, և այդ օրենքները, հաշվի առնելով մեր ազգային արժեքները, պետք է սահմանեն անհրաժեշտ կարգավորումներ՝ տալով մի շարք կարևոր հարցերի պատասխաններ:

«Կան սկզբունքային մի քանի հարցեր: Նախ և առաջ այն հարցերը, որոնք վերաբերում են բռնությանը, դրա վերացմանը,-ասել է Հանրապետության նախագահը: -Դա զգայուն խնդիր է: Մեր մշակույթն այնպիսին է, որ շատ հաճախ մարդիկ նախընտրում են թաքցնել: Բայց նույնիսկ, եթե չեն թաքցնում, եթե երեխան բռնության է ենթարկվել, որը մեծ դժբախտություն է, ապա շատ զգույշ պետք է լինենք ամբողջ ընթացքում: Եթե այդ բռնության արդյունքում որոշակի իրավական գործընթաց է սկսվում, պետք է այնպիսի մեխանիզմներ սահմանվեն, որ երեխային հավելյալ սթրեսի չենթարկեն: Հետևաբար, բռնությունը բացառելուց զատ, պետք են օրենքներ, կանոններ, մեխանիզմներ, որ երեխան չվերապրի այդ ամենը: Ուրեմն, բռնության հետ կապված էլ հսկայական խնդիրներ ունենք, որ դեռ պետք է լուծենք»:

Նախագահն առանձնացրել է կրթության ոլորտի այն կարևոր սկզբունքները, որոնք պետք է սահմանվեն ապագայում. «Առաջինը՝ ո՞վ է դասավանդում: Գաղտնիք չէ, որ երբեմն նույն ուսուցիչը դասավանդում է մի քանի առարկաներ: Ուսուցիչը պետք է ներկայացնի հենց այն արժեքները, որ մենք ուզում ենք, որ ներկայացվեն: Եթե ուսուցիչն այդ արժեքները չի ներկայացնում, ապա ավելի շատ վնաս է տալու, քան օգուտ:

Երկրորդ հարցը՝ ի՞նչ ենք դասավանդելու: Սա շատ էական է, ուստի մենք կարիք ունենք օրենքների, համապատասխան դասագրքերի, ծրագրերի, որպեսզի դասավանդող ուսուցիչներին ևս վերապատրաստեն: Դա մի օրում չի լինելու. դա հսկայական աշխատանք է: Հակառակ դեպքում, դու չես կարող թույլ տալ, որ որևէ մեկը, նույնիսկ ամենաբարձրակարգը, դպրոց մտնի, եթե որոշակի ստանդարտներ չկան:

Եվ, շատ էական է, թե ինչպես ենք դասավանդելու: Ընդ որում, այդ դասավանդումը շատ հաճախ պետք է անհատական լինի: Ուսուցման գործընթացը հսկայական աշխատանքի կարիք ունի: Շատ կարևոր է ծնողների դերը և նրանց կարծիքը: Կոնվենցիայում հստակ գրված է ծնողների դերի մասին, և ծնողներն իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտելու: Կան երկրներ, որոնք որոշել են, որ ուսուցման լավագույն ձևը ծնողների ներգրավմամբ է:

Եվ, վերջապես, կրթությունը պետք է լինի անհատական՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի, նրա ընտանիքի առանձնահատկությունները, քանի որ կարող ենք այդ երեխային և՛ վնասել, և՛ օգնել:

Մենք գտնվում ենք մի իրավիճակում, որ այս բոլորի մասին ո՛չ հանրային քննարկում ենք ունեցել, ո՛չ կոնկրետ առաջարկություններ են եղել, որոշ քաղաքական գործիչներ արտահայտել են դրական կարծիքներ, բայց այդ բոլորը պետք է համակարգվի, դառնա օրենք, ուսումնական ծրագիր»:

Վերոնշյալ կարևորագույն հարցերի պատասխանը տալու համար նախագահը կարևորել է հանրային քննարկումների իրականացումը ու շահագրգիռ բոլոր շրջանակների ու անհատների կողմից խնդրի նկատմամբ մշտական ուշադրությունը:

«Իմ ամբողջ անհանգստությունն այն է, որ մեր ամբողջ էներգիան չգնա միայն ձայնին, և այլևս էներգիա չմնա, որ երեխաներին կրթենք և պաշտպանենք, որ մշակենք անհրաժեշտ կարգավորումները,-նշել է նախագահը: -Եթե մարդիկ ասում են, որ որևէ այլ երկրում, որտեղ այս կոնվենցիան ընդունելու են, իրենց ազգային արժեքների վրա չեն հիմնելու, սխալվում են: Նախ և առաջ պետք է սահմանենք մեր ազգային, ընտանեկան արժեքները: Եվ հետո ասենք, շատ լավ, 21-րդ դարում այս արժեքներն ինչ-որ ձևով կփոփոխվեն, կվերաիմաստավորվեն: Մենք տարբերվում ենք այլ երկրներից»:

Նախագահ Սարգսյանն առաջարկել է տիկին Բախշյանին, ինչպես նաև բոլոր անհատներին, կազմակերպություններին, որոնք անհանգիստ են, սկսել հանրային քննարկումից: «Իրական ճանապարհն այսօր այս խնդրի վերջը չէ: Մեր շատ հայրենակիցներ մտածում են, որ այսօր վերջն է, ստորագրվեց, և վերջ: Այսօր այս գործընթացի սկիզբն է՝ ցույց տալու, թե մեզանից ովքեր են իսկապես անհանգստացած մեր երեխաների կրթությամբ և նրանց պաշտպանությամբ,-ընդգծել է նա: -Ամեն մի օրենքի համար մենք պետք է պահանջենք, որ լինի հանրային քննարկում՝ բաց, մասնակցային, և այստեղ ես Ձեր համախոհն եմ: Անկախ նրանից ես նախագահ լինեմ, թե ոչ, ես Ձեր համախոհն եմ և հետևելու եմ: Ձեր, այսինքն՝ մեր ազգի համախոհն եմ: Որևէ մեկն իրավունք չունի թեթև վերաբերվելու այս գործընթացին: Մենք ունենք արժեքներ, որոնք ամեն գնով պետք է պահպանենք»:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
13 Հուլ
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները․ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելԱրմինկան՝ ամառային կերպարում (լուսանկարներ)Ապրի Սիփան Փաշինյանը, որ եկավ նկարվեց ու գնաց, բայց Այգեպարում կրակոցներ չկանՌԴ ԱԳՆ խոսնակը գրառում է կատարելԿրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են․ Շուշան ՍտեփանյանՃիշտ է, ծանր տեխնիկա է աշխատել, բայց հիմա ամեն ինչ նորմալ է սահմանին. Տեր Աբել քահանա (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ սահմանային լարվածության վերաբերյալՀՀ ԶՈւ-երը իրենց խնդիրը ուղղակի փայլուն են կատարում․ Արծրուն Հովհաննիսյան«Ասիմպտոմը տատդ ա...»․ Մկրտիչ ԱրզումանյանՉհավատաք ՀՀ ԶՈւ-երի մարդկային և այլ կորուստների մասին ինֆոներին. Արծրուն ՀովհաննիսյանԱյս պահին սահմանապահ Այգեպար գյուղում եմ․ կրակոցների ձայներ են լսվում․ Սիփան ՓաշինյանՀայրը ուրվական է տեսել դստեր տեսագրության մեջ․ նկարահանման օրը նրանց բարեկամի աղջիկն էր մահացել (լուսանկարներ)Արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է․ ԱՀ նախագահի մամուլի խոսնակԱԺ-ն պետք է Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները դատապարտող հայտարարությամբ հանդես գա․ ՇարմազանովՈ՞ւր է Մինսկի խումբը․ Նաիրա ԶոհրաբյանՌուսաստանում սկսել են կալանել հայկական համարանիշներով ավտոմեքենաները «Եթե Ադրբեջանը խնդրի լուծում դիտարկում է ռազմականը, ապա մենք արդեն այդ ճանապարհով լուծել ենք ու էլի կլուծենք»Գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանին պատկանող ռեստորանային համալիրում դանակահարություն է եղել Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է 3 սպանվածի անուն. Razm.Info Սարո՝ սրտիս մեջ․ տեսահոլովակի պրեմիերա (տեսանյութ)«Պարոն պարետ, ձերոնցականներին ամեն ինչ կարելի՞ է»Ադրբեջանը հրետակոծում է մեր նույն դիրքի ուղղությամբ․ ՊՆԽնդիր չի լինի ադրբեջանցիների արկածախնդրությունները փաստերով ներկայացնելը․ Արշավիր Ղարամյան Ռեյկյավիկի օդանավակայանում մեկ կանգառ կատարելով կայացել է Լոս Անջելես-Հայաստան հատուկ չվերթը Հուլիսի 1-ից սպանդանոցային մորթը հավաստող 5-րդ ձևի փաստաթուղթը պարտադիր է դառնում Հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի հուլիսի 12-ի կորուստներից մեկը. նա ենթասպա էր․ Razm.InfoՀրապարակվել են ադրբեջանական խոցված ՈւԱԶ-ի լուսանկարները Արարող գյուղացու պատասխանը՝ կորոնավիրուսին ու տնտեսական խնդիրներին․ Սուրեն ՊապիկյանԱրարատում «Opel»-ը կոտրել է եկեղեցու բակի ճաղավանդակները, ցայտաղբյուրներն ու տաղավարը «Դիմակները հանել ենք զուտ այս լուսանկարի համար»Արամ Վարդանյանին` Վստրեչի Ապերին, կալանավորել են. փաստաբանների հայտարարությունը «Ես պատահմամբ կամ Աստծո կամոք ողջ մնացի»Սնկից թունավորում Կուրթանում. տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է ծանր, 2-ը՝ միջին ծանրության են Ես չեմ կարող պայմանավորվել մի մարդու հետ, ով իր ոհմակով սպանել է 700 մարդու․ Միքայել Մինասյան (տեսանյութ)Մեր զինծառայողները շատ հմտորեն են ցավացրել ադրբեջանցի զինծառայողներին․ Շուշան ՍտեփանյանՏուգանքից եկած գումարը պետք է ուղղել բժիշկներին՝ որպես հավելավճար. Արամ Սարգսյան Փաստորեն Ադրբեջանը 2 զոհ և 5 վիրավոր ունի. Արծրուն Հովհաննիսյան Տեղի է ունենում Կարեն Վարդանյանի հոգեհանգիստը Ինչպես է բերման ենթարկվել Վստրեչի Ապերը (տեսանյութ) Դերասանուհի Այշվարիա Ռայը և նրա դուստրը վարակվել են կորոնավիրուսովՊատահականություն չեն մեր ազգային արժեքների դեմ իրար հաջորդող, դատապարտելի ոտնձգությունները․ Ռուզաննա ԽաչատրյանԱդրբեջանական կողմը կորուստներ ունի․ Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում էՇպռոտը ներկայացել է խորը դեկոլտեով զգեստով (լուսանկար)Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել․ ՊՆ Հուլիսի 11-ին հայտնաբերվել է իրավախախտման 3516 դեպք․ Ոստիկանություն Արզնի-Շամիրամ ջրանցքում հայտնաբերվել է 37-ամյա տղամարդու դի«Թիրախները խոցել եմ գրեթե անվրեպ»․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել Կորոնավիրուսային համավարակի պատճառով զգալիորեն աճել է սեքս-տիկնիկների վաճառքըՇենգավիթի զբոսաշրջային վայրերում խախտումներ չեն արձանագրվել, այցելուները եղել են դիմակներովՀայաստանը ներկայացրեց ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային կամավոր գնահատման երկրորդ զեկույցը
Ամենադիտված
«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»«Բաժանվել ենք. պատճառն անցյալս է և տարիքս». Շպռոտի գրառումը Մեքենաս լվացել եմ, էսօրվանից տաքսի եմ քշելու. Գոռ Հակոբյան (լուսանկար) «Թող պարետը մեզնից վախենա». տրանսվեստիտ մարմնավաճառները հրաժարվում են դիմակ կրել (տեսանյութ) «Ռուս Քարդաշյանը» ցուցադրել է իր շքեղ բարեմասնությունները (լուսանկարներ)Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակի կնոջ ինստագրամյան շքեղ լուսանկարները Կոտայքում հայրը տարիներ բռնաբարել է հարազատ դստերը. աջիկը հղիացել է հարազատ հորից Մարիամ Մելիքյանը համոզում է դստերը, որ նա հայերեն խոսի․ վերջինս անդրդվելի է ու միայն թուրքերեն է պատասխանում (տեսանյութ)Փաշինյան քույրերը զորացրված եղբոր հետ լուսանկարներ են հրապարակելՀուսով եմ պատրաստ եք․ Քոչարյանը հայտարարեց նոր շարժում ստեղծելու մասին
Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըՄոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ Մանուկյան«Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդարՖոտոշարքով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք, այլ մարդիկ ստորացվում տղամարդկանց կողմից (տեսանյութ)Զավեշտալի դեպք Հայաստանում. կիսամերկ վիճակում պառկած են ավտոմեքենայի մեջ Իմ Լույսը գնա՜ց․ Կարեն Չիլինգարյանի կնոջ հուզիչ գրառումըՀուլիսին, օգոստոսին և սեպտեմբերին մենք կմոռանանք կորոնավիրուսի մասին
Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըՄոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Ձեր քթի տակ մարդկանց մահի վրա փող են աշխատում․ Արմեն Գրիգորյան Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են (տեսանյութ)Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ Մանուկյան«Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդարՖոտոշարքով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք, այլ մարդիկ ստորացվում տղամարդկանց կողմից (տեսանյութ)