Ռոբերտ Քոչարյանը չի վերադառնա ՔԿՀ
ԻրավունքՄինչև համավարակի ավարտը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» ԲԿ-ում կմնա։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արամ Օրբելյանը։
«Վարչական դատարան համավարակով պայմանավորված 2 հայցադիմում ենք ներկայացրել։ Խնդրել ենք դատարանին, որ հայցի ապահովում կիրառվի, և մինչև համավարակը չավարտվի, Ռոբերտ Քոչարյանին բժշկական կենտրոնից չտեղափոխեն քրեակատարողական հիմնարկ։ Մեր պահանջը դատանը բավարարել է և վարույթ ընդունել։ Ռոբերտ Քոչարյանը չի վերադառնա ՔԿՀ»,-ասաց Օրբելյանը։