Ռուսաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8 572 դեպք․ Ռիա Նովոստի
ՌուսաստանՌուսաստանի 84 շրջաններում վերջին մեկ օրում, ընդհանուր առմամբ, գրանցվել է COVID-19-ով 8572 հիվանդ, ըստ հիվանդության դեմ պայքարի գործադիր շտաբի: Գրանցվել է մահվան ռեկորդային վատ ցուցանիշ՝ 232 մարդ, վերականգնվել է 8264 մարդ: Երկրում դեպքերի ընդհանուր թիվը հասել է 387 623-ի, վերականգնվել է գրեթե 160 000-ը, մահացել է 4 374 մարդ: Այս շաբաթ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ երկրում կորոնավիրուսի տարածման գագաթնակետը համարվում է անցած: Շատ շրջաններ սկսել են դուրս գալ նախկինում կիրառված սահմանափակումներից: