Դատարանը սառեցրել է Նեյմարի տուգանքը․ AFP
ՍպորտՍան Պաուլոյի դատարանը սառեցրել է Բրազիլիայի ազգային և «Փարիզ Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Նեյմարի տուգանքի վճարումը բրազիլական հարկային մարմիններին, որը կազմում է մոտ 16,3 միլիոն դոլար։ Տուգանքը սահմանվել էր Նեյմարի՝ հարկերից խուսափելու համար, հայտնում է AFP-ն:
Գործակալության տվյալներով՝ դատավորը դադարեցրել է տուգանքի վճարումը մինչև հետագա ծանուցում, քանի որ ճշգրիտ գումարը դեռ որոշված չէ: Ըստ բրազիլական լրատվամիջոցների՝ պետական իշխանությունները դիմել են բողոքարկման: 2013-ին Նեյմարը բրազիլական «Սանտոսից» տեղափոխվեց իսպանական «Բարսելոնա»: