Վարչապետը կոչ է անում դիմակը հանել միայն սնունդ ընդունելիս
ОбществоՀայաստանում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը շարունակում է վատթարանալ: Արդեն առաջ ենք անցել Իրանից և Ֆրանսիայից և, ըստ էության, հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին և այս տեմպով շարունակվելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ խոսքը1 միլիոն բնակչին ընկնող դեպքերի քանակին է վերաբերում:
Փաշինյանի խոսքով՝ համաճարակի տարածման այսպիսի տեմպը, անկախ նրանից, թե որ տոկոսն է ախտանիշով, որը՝ ոչ, բերում է ծանր ու ծայրահեղ ծանր դեպքեր և մահվան դեպքերի աճի:
Վարչապետը նշեց, որ երկրում համաճարակային իրավիճակի պատճառը հակահամաճարակային կանոնների համատարած չպահպանումն է և մեր քաղաքացիների կողմից համաճարակային ահազանգերին պատշաճ լրջությամբ չվերաբերելը:
Նիկոլ Փաշինյանը նաև կոչ արեց դիմակներ կրել և դրանք հանել միայն սնունդ ընդունելիս: