Պրեմիեր լիգայի վեց խաղերը կարող են տեղի ունենալ չեզոք դաշտերում․ Daily Mail
SportԲրիտանական ոստիկանությունը առանձնացրել է «բարձր ռիսկայնության» 6 հանդիպում, որոնք պետք է անցկացվեն չեզոք գոտում, հայտնում է Daily Mail-ը: Հինգշաբթի օրը Անգլիայի Պրեմիեր լիգան հայտարարեց, որ 2019/20 թվականի մրցաշրջանը, որը դադարեցվել էր կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով, կվերսկսվի հունիսի 17-ին:
Հրապարակման համաձայն` ոստիկանությունը մտավախություն ունի, որ որոշակի հանդիպումների ընթացքում երկրպագուները կարող են հավաքվել մարզադաշտերի մոտ՝ դրանով իսկ խախտելով կարանտինային կանոնները: Հատկապես մտահոգիչ են «Լիվերպուլի» մասնակցությամբ խաղերը, որոնք հաջորդ տուրերում կարող էին նվաճել չեմպիոնությունը: Դեռևս որոշված չեն այն մարզադաշտերը, որոնք հյուրընկալելու են այս խաղերը: