Գեղարքունիքում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել․ մարզպետ
ՀասարակությունՄայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Նա մասնավորապես նշել է․
«Այսպիսով մարզում ընդհանուր ունենք 476 հաստատված դեպք, որոնցից 241-ն` առողջացած, 7-ը` մահվան ելքով»։