«Չելսիի» կիսապաշտպան Կանտեն վերադարձել է ակումբ՝ մարզումներին մասնակցելու․ BBC
Սպորտ«Չելսիի» ֆուտբոլիստ Ն'Գոլո Կանտեն վերադարձել է մարզումներին լոնդոնյան ակումբում, հայտնում է BBC-ն:
Անցած շաբաթ ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Չելսին» կիսապաշտպանին թույլ է տվել բաց թողնել մարզական հավաքը, որովհետև նա վախենում էր կորոնավիրուսով վարակվելուց։ Ավելի ուշ հաղորդվեց, որ 29-ամյա ֆրանսիացին պատրաստ է բաց թողնել այս մրցաշրջանի մնացած մասը, քանի որ կարծում է, որ ինքը վարակվելու դեպքում կարող է հայտնվել ռիսկային գոտում։ Հրապարակման համաձայն՝ Կանտեն վերադարձել է «Չելսիի» բազա և զբաղվում է անհատական ծրագրով: