Հայտնի են Անգլիայի գավաթի խաղարկության ամսաթվերը
SportԱնգլիայի ֆուտբոլի ասոցիացիան (ՖԱ) իր պաշտոնական կայքում հրապարակել է Անգլիայի գավաթի 2019/20 մրցաշրջանի FA գավաթի նախնական օրացույցը, որը կասեցվել էր կորոնավիրուսային համաճարակի պատճառով:
Հաղորդվում է, որ մրցաշարի քառորդ եզրափակիչը նախատեսված է հունիսի 27-28-ը, կիսաեզրափակիչ փուլը` հուլիսի 11-12-ը, իսկ Անգլիայի գավաթի եզրափակիչը պետք է կայանա օգոստոսի 1-ին:
«FA գավաթը գրեթե 150 տարի անգլիական ֆուտբոլի օրացույցի բաղկացուցիչ մասն է, և մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Պրեմիեր լիգայի ղեկավարությանը և ակումբներին՝ այս աննախադեպ ժամանակներում մնացած հանդիպումները պլանավորելու հարցում ցուցաբերած աջակցության համար», - ասել է ՖԱ գործադիր տնօրեն Մարկ Բուլինգը: