Որոնք են Եվրոպայի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները․ footballbenchmark
СпортԸստ KPMG խորհրդատվական ընկերության՝ «Ռեալը» պահպանել է առաջին տեղը 2020 թվականի ամենաթանկ եվրոպական ֆուտբոլային ակումբների ցանկում: Վարկանշային աղյուսակը հրապարակված է footballbenchmark.com կայքում: «Արքայական ակումբի» արժեքը գնահատվում է 3,478 միլիարդ եվրո։ Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» (3,342) շարունակում է մնալ երկրորդ տեղում, իսպանական «Բարսելոնան» (3.193) փակում է լավագույն եռյակը։ Լավագույն տասնյակում տեղ են գտել Մյունխենի «Բավարիան» (2,878), անգլիական «Լիվերպուլը» (2.658), «Մանչեսթեր Սիթին» (2.606), «Չելսին» (2,218), «Տոտենհեմը» (2,067), ֆրանսիական «Փարիզ Սեն Ժերմենը» (1,911) և Լոնդոնի «Արսենալը» (1,852):