Կադիրովը հայտարարել է, որ առողջ է և գտնվում է Չեչնիայի իր աշխատավայրում (տեսանյութ)
МирՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ինքը առողջ է և գտնվում է Չեչնիայի իր աշխատավայրում: «Ես տանն եմ, առույգ եմ ու առողջ: Այժմ աշխատավայրում եմ: Ես ծառայում եմ իմ ժողովրդին և իմ պետությանը», - ասել է Կադիրովը:
Մայիսին տեղեկություններ էին շրջանառվում, որ Կադիրովը հոսպիտալացվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում՝ կորոնավիրուսի կասկածանքով, սակայն այդ տվյալները պաշտոնապես չեն հաստատվել: Այս շաբաթ շրջանի ղեկավարն անձամբ անցկացրեց օպերատիվ շտաբի նիստ և հերքեց իր հիվանդության մասին տեղեկությունները: